Բավ է պառակտվել
12-09-2019 16:24

Հայաստանն արտոնություններ և անձեռնմխելիություն է տվել ԿԽՄԿ աշխատակիցներին

Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի հաստատել է ՀՀ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համաձայնագրում փոփոխությունները, որոնց համաձայն կազմակերպության աշխատակիցներին տրվում են մի շարք արտոնություններ և անձեռնմխելիություն:

Փաստաթղթով անձեռնմխելիություն է տրվում Կարմիր խաչի փոստային կապին, ապահովվում է գրագրության, ընդհանուր փաստաթղթաշրջանառության գաղտնիության պահպանումը, կարգավորվում է նաև Հայաստանի քաղաքացի հանդիսացող անդամների դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիության հասկացությունը:
Փաստաթղթով որոշակի արտոնություններ և առավելություններ են տրվում ժամանակավոր առաքելությամբ Հայաստան ժամանած ԿԽՄԿ աշխատակիցներին։
Ինչպես նախօրեին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության փոխնախարար Արտակ Ապիտոնյանը, գործող համաձայնագրում փոփոխություններն ուղղված են Հայաստանի տարածքում կազմակերպության աշխատակիցների օբյեկտիվ և անաչառ գործունեության ապահովմանը և նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։