Բավ է պառակտվել
29-10-2021 17:46

Հայաստանը ներառվել է կորոնավիրուսի վարակման շատ բարձր ռիսկի երկրների շարքում, ոմանց համար ԵՄ մուտքի արգելք է գործում

2021թ․ հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել։ Այս մասին հայտնվում է ՀՀ–ում Նիդերլանդների դեսպանության ֆեյսբուքյան էջում։
“Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին”,- ասվում է հաղորդագրությունում:
Մանրամասն տեղեկությունները հասանելի են հղումով։
Նիդերլանդներ մուտք գործելիս պահանջվում է․ ինքնամեկուսանա, եթե անձը պատվաստված չէ, տրամադրել բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է, լրացնել առողջության հայտարարագիր։