Բավ է պառակտվել
31-10-2018 14:23

Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում, գրել է “Փաստ” օրաթերթը:

“Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերի”,- նշվում է հոդվածում։

Հղում կատարելով ունեցած տեղեկությունների վրա թերթը գրում է, որ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է Հարություն Քուշկյանը, ով նախկինում ղեկավարել է Հայաստանի և Արցախի աղոջապահության նախարարություները։

“Ըստ ոլորտի մասնագետների, նա մեծ հարգանք է վայելում բժշկական համայնքում, և հույս կա, որ նրան կհաջողվի ոտքի կանգնեցնել Թորոսյանի ու վերջինիս կադրերի կողմից խորը անդունդ գլորվող առողջապահական համակարգը”, -ասվում է հրապարակման մեջ։