Բավ է պառակտվել
03-11-2018 22:33

Կենսաբանները պարզել են, որ տաք սուրճն օգնում է վերականգնվել օրգազիզմի բջիջներին

Սուրճն օգնում է վերականգնվել օրգազիզմի բջիջներին, հագեցնելով դրանք թթվածնով, սակայն այդ ազդեցության ուժը կախված է սուրճի տեսակից և ըմպելիքը պատրատելու ձևից։ Այդ մասին հայտնել են Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարանի գիտնականները։

Մասնագետները հաստատում են, որ առավելագույն օգտակարության համար սուրճը պետք է ունենա “օպտիմալ” թթվայնություն։ Ինչպես տեղեկցվում է, ներկայումս տարածում գտնող “քոլդ բրյու” մոտեցման դեպքում, երբ սուրճը երկար ժամանակ եփվում է սառը ջրի մեջ, այդ էֆեկտին լիովին չեն հասնում, սակայն այն դիտարկվում է, երբ աղացած հատիկները լցնում են եռացող ջրի մեջ՝ ըմպելիքը պատրաստելով “դասական” մեթոդով։ Այս հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Վերջին ժամանակներս գիտնականները հաճախ են գալիս այն եզրակացության, որ սուրճն՝ անգամ համեմատաբար մեծ քանակով, օրգանիզմին ոչ թե վնաս է հասցնում, այլ օգուտ տալիս։ Վկայություններ գոյություն ունեն այն մասին, որ սուրճը պաշտպանում է ծերունական թուլամտությունից, օգնում է նիհարել և նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հնարավորությունը, որքան էլ որ սա արտասավոր չհնչի, հաշվի առնելով այս ըմպելիքի երկար ժամանակ պահպանվող “համբավը”։ Նախորդ շաբաթ հաղորդվել է, որ սուրճը նվազեցնում է ռոզացեայի՝ դեմքի մաշկը կարմրելու հավանականությունը։ Բացի այդ, Սթիվենսի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները վերջերս եկել են եզրակացության, որ անգամ սուրճի բույրն օգնում է մարդկանց ավելի արդյունավետ լուծել հանրահաշվկան խնդիրները, չնայած չի բացառվում, որ տվյալ դեպքում հիմնական պատճառն ինքնաներշնչումն է։
Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ շարունակում են մնալ այն կարծիքին, որ պետք չէ չարաշահել սուրճը։ Մի շարք հետազոտություններ վկայում են, որ այս ընպելիքի չափազանց մեծ քանակներով օգտագործումը կարող է հանգեցնել միզասեռական համակարգի բորբոքային պրոցեսների և ուրիշ քրոնիկական հիվանդությունների։ Օգոստոսին Սեուլի համալսարանի մի խումբ հետազոտողներ եկել են այն եզրակացության, որ մեծ քանակով սուրճն ազդում է մարդու ուղեղի կառուցվածքի վրա, ինչը, մանավանդ մեծ տարիքում, կարող է քնի խանգարումների պատճառ դառնալ։ Բացի այդ, շատ գիտնականներ խորհուրդ չեն տալիս սուրճ օգտագործել հղիության ընթացքում։