Բավ է պառակտվել
09-12-2019 12:35

Ձերբակալվել է մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանը

Ծննդկաններին ոչ պատշաճ բժշկական ծառայությունների մատուցման հոդվածով դատարանի որոշմամբ ձերբակալվել է Մոսկվայի թիվ 27 ծննդատան մասնաճյուղի նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրի վրա։

“Դատարանը բավարարել է հետաքննության պահանջը և Սարմոսյանի նկատմամբ ընտրել խսփանման միջոցը՝ կալանքի տեսքով”,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Նա պարզաբանել է, որ բժշկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ293 («Անփութություն») և 238 («Անվտանգության պահանջներին չբավարարող ծառայությունների մատուցում») հոդվածներով:

«Քրեական գործը հարուցվել է տուժածների հայտարարությունների հիման վրա, որոնց մերժել են կատարել կեսարյան հատում, արդյունքում նորածինները վնասվածքներ են ստացել ծննդաբերական ուղիներով անցնելիս”,- ասել է աղբյուրը:

Նախատեսված է հետաքննության ընթացքում իրականացնել մի շարք փորձաքննություններ և առերեսումներ։ Քրեական գործը քննում է Մոսկվայի ՔԿ Գլխավոր քննչական վարչությունը։

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայի առողջապահության դեպարտամենտ հայտնել էր, որ բազմաթիվ հիվանդների բողոքների կապակցությամբ կատարված ներքին խառայողական ստուգումներից հետո որոշում է կայացվել աշխատանքից ազատել Սպասոկուկոտսկու անվան թիվ 27 հիվանդանոցի ծննդատան մասնաճյուղի ղեկավար Մարինա Սարմոսյանին և բոլոր բաժանքմունքների ղեկավարներին։

Ավելի վաղ մի շարք սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվում էր այս հիվանդանոցում ծննդաբերած կնոջ հրապարակումը: Ըստ նրա, չնայած հղիության ընթացքում որևէ պաթոլոգիայի բացակայությանը, երեխան ծնվել է բազմաթիվ վնասվածքներով `մի շարք բժշկական սխալների պատճառով, ներառյալ ցավազրկողների գերբարձր չափաբաժինը և մի շարք ագրեսիվ բժշկական միջամտություններ։ Երեխան ստացել է ուղեղային այտուց, գրանցվել է կլինիկական մահ, նա ողջ է մնացել, սակայն դարձել է հաշմանդամ։

Մոսկվայում ՀՀ դեսպանատան հայտարարությունը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել դեպքի կապակցությամբ։

“Տեղեկացնում ենք, որ դեսպանության ներկայացուցիչները կապի մեջ են Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ՝ Ս․Ի․ Սպասոկուկոտսկու անվան թիվ 27 քաղաքային հիվանդանոցի ծննդատան մասնաճյուղի ղեկավար Մարինա Սարմոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կապակցությամբ։ Հարցը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում”,- ասվել է դեսպանատան ֆեյսբուքյան ՝ջում տեղադրված հայտարարության մեջ։