Բավ է պառակտվել
27-12-2018 09:32

Ինչո՞վ փոխարինել աղը։ Առողջության համար խորհուրդ տրվող հինգ մթերք

Աղն անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն միայն չափավոր քանակով։ Խնդիրն այն է, որ շատերն ավելի շատ աղ են օգտագործում, քան հարկավոր է մարմնի ֆունկցիաները պահպանելու համար։

Սննդի ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել այնպիսի սննդամթերք, որը թույլ կտա ավելի քիչ աղ օգտագործել՝ պահպանելով սննդի համային հատկանիշները։ Ըստ մասնագետների, ցանկալի է ուտեստներին ավելի քիչ աղ ավելացնել, փոխարինելով այն ստորև ներկայացվող մթերքներով։

Սոյայի սոուս։ Սոյայի սոուսը թույլ է տալիս մի քանի անգամ կրճատել օգտագործվող աղի քանակն․ ապուրներում՝ քառորդ անգամ, աղցաններում՝ երկու անգամ, տապակած ուտեստներում՝ մեկ երրորդով։ Սոուսը հարուստ է ամինաթթուներով, որոնց շնորհիվ այն համարվում է թիվ առաջին աղի փոխարինիչ։ Բացի այդ, սոյայի սոուսը նվազեցնում է ուռուցքների առաջացման վտանգը, բարելավում է արյան շրջանառությունը և պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից։
Ծովային կաղամբ։ Ծովային կաղամբը բնականից մի փոքր աղի է, ոստի շատ լավ փոխարինում է աղը։ Այս ծովամթերքը պարունակում է գրեթե բոլոր վիտամնները, հարուստ է շատ հանքանյութերով։ Շնորհիվ կալիումի մեծ պարունակության ծովային կաղամբն ամրացնում է սրտանոթային համակարգը։
Կիտրոնի հյութ։ Աղի պակասը փոխհատուցվում է թթու համով, այնպես որ կարելի է համարձակորեն քիչ աղ ավելացնել և լրացնել պակասն՝ օգտագործելով կիտրոնի հյութ։
Համեմունքներ։ Աղը փոխարինելու ևս մեկ գերազանց տարբերակ։ Հազրեվարդը, թարխունը, սխտորը, սոխը, օրեգանոն, համեմը, պապրիկան, կարին, ռեհանը, հոտավետ պղպեղը և այլ հոտավետ խոտաբույսեր կարող են բավարարել աղի նկատմամբ համային ռեցեպտորների պահանջը։ Միևնույն ժամանակ, աղի այս փոխարինիչները պարունակում են մեծ քանակությամբ արժեքավոր միկրոէլեմենտներ։
Նեխուր։ Նեխուրի տերևները, ցողունները և պալարները նույնպես մի փոքր աղի են։ Նեխուրը, միաժամանակ, հանդիսանում է A, C, E, B խմբի բազմաթիվ հանքանյութերի և եթերային յուղերի աղբյուր, որոնք բարենպաստ ազդեցություն են գործում օրգանիզմի վրա: