Բավ է պառակտվել
09-04-2020 09:45

Երևանում վիրահատել են կորոնավիրուսով հիվանդ 4-ամյա երեխային

Վիրահատել են Covid 19 կորոնավիրուսային վարակ ունեցող 4-ամյա երեխային, հայտնել է Երևանի բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում։

“Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 կորոնավիրուսային վարակ ունեցող 4ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը”,- նշել է նա։

Մուրադյանը գրել է, որ երեխան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել չորեքշաբթի, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրել են վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ:

“Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է”,- գրել է Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին։