Բավ է պառակտվել
17-02-2020 09:21

Կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազում է․ բժիշկ

Նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում հասել է գագաթնակետին, նոր վարակվածների թիվն աստիճանաբար նվազում է, և ապագայում պետք է սպասել իրավիճակի բարելավմանը։ Նման տեսակետ է հայտնել երկուշաբթի Ուհան քաղաքում թոքաբորբով վարակվածների բուժման “Լեյշենշան” մասնագիտացված հիվանդանողի գլխավոր բժիշկ Վան Սինհուանը։

“Մենք հասել ենք շրջադարձային կետի [կորոնավիրուսի դեմ պայքարում]։ Ինչ վերաբերում է վարակվածների վիճակագրությանը՝ գրանցված շատ դեպքեր վերաբերում են ավելի վաղ հայտնաբերվածներին։ Իմ դիտարկումներով, ջերմող հիվանդների թիվն արդեն հինգերորդ օրն է, ինչ նվազում է”,- մեջբերել է նրան Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Փորձագետը վստահություն է հայտնել, որ հիվանդացողների թվի կտրուկ աճ այլևս չի լինի։

COVID-2019 վիրուսով (նախկինումավելի վաղ այն անվանում էին 2019-nCoV) պայմանավորված թոքաբորբի բռնկումը գրանցվել էր չինական ուհան քաղաքում նախորդ տարվա դեկտեմբերին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչել է այն “հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ”՝ բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ:

ՉԺՀ-ից դուրս հիվանդությունը գրանցվել է 25 երկրում, ներառյալ Ռուսաստանը։ Իշխանությունները կիրակի հաստատել են վարակվելու շուրջ 68,5 հազ դեպք, մահերի թիվը 1665 է, ապաքինվել է ավելի քան 9,4 հազ մարդ։