Բավ է պառակտվել
26-03-2020 12:42

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 290-ի, առողջացել է 18 մարդ

Մարտի 26-ի, ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 290 դեպք, տեղեկացվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքում։

Կենտրոնի տվյալների համաձայն՝ առողջացել է 18 մարդ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ 1440 կորոնավիրուսի հայտնաբերման թեստի արդյունքները եղել են բացասական։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։

Արձանագրվել է վարակի տարածման երեք օջախ․ Իրանից ժամանած քաղաքացին, նշանադրությունը Էջմիածնում և Երևանի արտադրամասերից մեկը։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։