Բավ է պառակտվել
27-03-2020 10:23

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 329-ի

Մարտի 27-ի, ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 329 դեպք, տեղեկացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում։

Կենտրոնի տվյալների համաձայն՝ ապաքինվել է 18 անձ, երեկ մահացել է 1 պացիենտ։ Բացասական արդյունք է արձանագրվել 1625 թեստավորման դեպքում: Բուժում է ստանում 311 մարդ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։

Արձանագրվել է վարակի տարածման երեք օջախ․ Իրանից ժամանած քաղաքացին, նշանադրությունը Էջմիածնում և Երևանի արտադրամասերից մեկը։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։