Բավ է պառակտվել
29-03-2020 11:28

Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված ընդհանուր թիվը հասել է 424-ի, կա ևս 2 մահ

Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 17 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 424 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվը 30 է, փաստացի բուժվողներինը՝ 391, բացասական թեստերը՝ 2054, մահվան ելքեր՝ 3:

Հիշեցնենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այս գիշեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ, 55-ամյա կին և 73- ամյա տղամարդ, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։