Բավ է պառակտվել
30-03-2020 12:07

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 482-ի

Մարտի 30-ի, ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հաստատված 482 դեպք։, տեղեկացվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում։

Այսպիսով, հաստատված նոր դեպքերի թիվը կազմում է 58։

Կենտրոնի տվյալներով, ապաքինվել է 30 մարդ, մահացել է երեք հիվանդ։ Բացասական արդյունք է արձանագրվել 2216 թեստավորման դեպքում: Բուժում է ստանում 449 անձ։:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, մարտի 24-ի ժամը 23։59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23։59-ը երկրում խստացվել են սահմանափակումները քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ: