Բավ է պառակտվել
31-03-2020 13:16

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532-ի

Մարտի 31-ի, ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հաստատված 532 դեպք, տեղեկացվում Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։

Այսպիսով, հաստատված նոր դեպքերի թիվը կազմում է 50։

“Նրանցից 23 գտնվել են կարանտինում, 24-ը շփում են ունեցել վարակվածների հետ։ Երեք անձի շփման շրջանակները ճշտվում են”,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ապաքինվել է 30 մարդ, մահացել է երեք հիվանդ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, մարտի 24-ի ժամը 23։59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23։59-ը երկրում խստացվել են սահմանափակումները քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ: