Բավ է պառակտվել
02-04-2020 11:42

Ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է

Ապրիլի 2-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 663 դեպք, տեղեկացվել է Հիվանդությունների վերոհսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։

Այսպիսով, հաստատված նոր դեպքերի թիվը կազմել է 92։

Կենտրոնի տվյալներով՝ ապաքինվել է 33 մարդ։ Բացասական արդյունք է արձանագրվել 2940 թեստավորման դեպքում։ Ներկայումս բուժում է ստանում 626 պացիենտ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից - 31-ը, երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ։

Այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 64 դեպք.
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1401
Այս պահին ՀՀ-ում հաստատված է կորոնավիրուսով վարակված 194 մարդ . Փաշինյան
Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1111
Կորոնավիրուսի 28 նոր դեպք. ընդհանուր թիվը հասել է 881-ի