Բավ է պառակտվել
03-04-2020 12:10

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 736-ի, 43-ն ապաքինվել է

Ապրիլի 3-ի, ժամը 11-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 736 հաստատված դեպք, հայտնվում է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։

Այսպիսով, հաստատված նոր դեպքերը 73-ն են։

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում․“Երեկ ապաքինվել է 10 անձ՝ կրկնակի բացասական թեստով։ Նրանք դուրս են գրվել բժշկական կենտրոններից”։

Այսօրվա տվյալներով՝ ապաքինվել է 43 հիվանդ, 7 պացիենտ մահացել է։ Ընդհանուր առմամբ, 3258 թեստի դեպքում արձանագրվել է բացասական արդյունք։ Բուժում է ստանում 686 մարդ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից - 31-ը, երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ։