Բավ է պառակտվել
04-04-2020 11:15

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770-ի, մեկ օրում գրանցվել է 34 նոր դեպք

 

Ապրիլի 4-ի, ժամը 11-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 770 հաստատված դեպք, հայտնվում է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։

Կենտրոնի տվյալներով՝ ապաքինվել է 43 հիվանդ, 7 պացիենտ մահացել է։ Ընդհանուր առմամբ, 3477 թեստի դեպքում արձանագրվել է բացասական արդյունք։ Բուժում է ստանում 720 մարդ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից - 31-ը, երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ։