Բավ է պառակտվել
07-04-2020 11:20

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 853

Ապրիլի 7-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի 853 հաստատված դեպք, հայտնվում է հայտնվում է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։

Այսպիսով հաստատված նոր դեպքերի թիվը 20-ն է։

Կենտրոնի տվյալներով՝ ապաքինվել է 87 հիվանդ, 8 պացիենտ մահացել է։ Ընդհանուր առմամբ, 4287 թեստի դեպքում արձանագրվել է բացասական արդյունք։ Բուժում է ստանում 758 մարդ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից - 31-ը, երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ։