Բավ է պառակտվել
08-04-2020 11:20

Կորոնավիրուսի 28 նոր դեպք. ընդհանուր թիվը հասել է 881-ի

Ապրիլի 8-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881-ի:

Կորոնավիրուսից ապաքինվել է 114 քաղաքացի, փաստացի բուժվում է 758-ը: Մահացել է 93-ամյա տղամարդ: Ընդհանուր՝ 9 դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։
«Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին»,–ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: