Բավ է պառակտվել
11-04-2020 11:31

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 966-ի, գրանցվել է 29 նոր դեպք

Ապրիլի 11-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում, ընդհանուր առմամբ գրանցվել կորոնավիրոսի 966 հաստատված դեպք, հայտնվում է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։

Այսպիսով հաստատված նոր դեպքերի թիվը 29-ն է։

Կենտրոնի տվյալներով՝ ապաքինվել է 173 հիվանդ, 13 պացիենտ մահացել է։ Ընդհանուր առմամբ, 6484 թեստի դեպքում արձանագրվել է բացասական արդյունք։ Փաստացի բուժում է ստանում 780 մարդ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից - 31-ը, երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ։