Բա՛վ է պառակտվել
08-06-2020 13:07

Կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան Սպիտակի և Վեդու ԲԿ-ները, Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է 13325 կորոնավիրուսի դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 195-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 4099 (+85) մարդ, այս պահին բուժվում է 8943 (+99)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 283 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 211, այլ պատճառներով՝ 72:
Մեկ օրում մահացել է 11 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նշենք, որ թեստերի քիչ քանակը պայմանավորված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում իրականացվող ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներով. այն չի աշխատել:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ՖԲ֊յան էջում հայտնել էր,որ կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Իսկ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։

 

 

Արմինե Գևորգյան

Կորոնավիրուսի վարակի ռեկորդային թիվ է գրանցվել
Կորոնավիրուսի պատկերը ՀՀ —ում
Հայաստանում կորոնովիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 2386-ն է
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2507
ՀՀ–ում վարակվածների թիվը դարձավ 84 (Տեսանյութ)