Բավ է պառակտվել
25-03-2020 10:33

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 265-ի, առողջացել է 16 մարդ

Մարտի 25-ի, առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 265 դեպք, տեղեկացվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։

Կենտրոնի տվյալներով՝ մահացության դեպքեր չկան։ 1315 ընդհանուր թվով կորոնավիրուսի թեստավորման արդյունքները բացասական են։

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում սահմանված է արտակարգ դրության ռեժիմ։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին, վարակված տղամարդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։

Արձանագրված է վարակի տարածման երեք օջախ․Իրանից ժամանած քաղաքացին, նշանադրությունն Էջմիածնում և Երևանի արտադրամասերից մեկը։

Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփում ունեցած մարդիկ, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած այցելու։