Բավ է պառակտվել
30-04-2020 11:24

Կորոնավիրուսի վարակի ռեկորդային թիվ է գրանցվել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ ասել է, որ հաստատված նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել ՝ 134 դեպք։ 6 քաղաքացի միացված է արհեստական շնչառության սարքի, ծայրահեղ ծանր վիճակում է 17, ծանր վիճակում է 59 պացիենտ:

Նախարարը նաև նշել է, որ եթե ծանր դեպքերի թվերն աճեն, կանցնեն թեթև ախտանշաններով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։
Տարածման դինամիկայից կախված՝ որոշումները կարող են փոփոխել, սահմանափակումները կրկին խստացվել, սակայն այս պահին դեռևս փոփոխության կարիք չկա։ Այս մասին իր խոսքում նշել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Եթե մենք տեսնենք, որ սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքի և վարակի տարածման արագությունը և տեմպը աճում է այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, ես կարծում եմ, որ, միանշանակ, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարող են գնալ նոր քաղաքականության, ըստ որի՝ բուժհաստատություներում պետք է գտնվեն այն մարդիկ,ովքեր բժշկության կարիք ունեն։
«Մենք նոր քաղաքականության պայմաններում կարողանալու ենք սպասարկել 1500 ծանր դեպք, իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման սարքի կարիք կունենա», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ իրենք պարտավոր են այս իրավիճակի մասին հանրությանը իրազեկել:
«Սկսած առաջին դեպքի արձանագրումից՝ մինչ օրս հանրությունը կառավարությունից հարյուր տոկոս լիարժեք տեղեկատվություն է ստացել բոլոր փաստերի մասին», - հավելեց վարչապետը։

 

 

Արմինե Գևորգյան