Բավ է պառակտվել
10-04-2020 10:25

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 937-ի, գրանցվել է 16 նոր դեպք

Ապրիլի 10-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի 937 հաստատված դեպք, հայտնվում է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։

Այսպիսով հաստատված նոր դեպքերի թիվը 16-ն է։

Կենտրոնի տվյալներով՝ ապաքինվել է 149 հիվանդ, 11 պացիենտ մահացել է։ Ընդհանուր առմամբ, 5144 թեստի դեպքում արձանագրվել է բացասական արդյունք։ Փաստացի բուժում է ստանում 777 մարդ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից - 31-ը, երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ։