Բավ է պառակտվել
09-03-2023 10:05

Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 43-ի

Հինգշաբթի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Հոսպիտալացվել է 17 քաղաքացի, 11-ը դուրս է գրվել»,- ասվում է նախարարության ֆեյսբուքյան էջում։

Հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Առողջապահության նախարարությունը հորդրում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: