Բավ է պառակտվել
18-03-2020 19:59

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102-ի․ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102-ի, հայտնել է Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցզրույցի ընթացքում։

COVID-19 կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։

Մարտի 18-ի դրությամբ, Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 102-ն է։ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։

Վարակվածների մեծամասնությունն, այդ թվում՝ մեկ դպրոցական Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասերից մեկում վարակվածների հետ շփում ունեցած անձինք։