Բավ է պառակտվել
17-03-2020 02:11

Հայաստանում կորոնավիրուով վարակվածների թիվը հասել է 52-ի

Մարտի 17-ի ժամը 00: 00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 52 հաստատված դեպք, ասել է Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

“12 դեպք (միջանկյալ հետազոտություն) հաստատվել է կարանտինում գտնվող անձանց շրջանում։ Այս մարդիկ ախտանշաններ չեն ունեցել”,- գրել է Նիկողոսյանը Facebook- ի իր էջում:

Ընդհանուր առմամբ, միայն երկուշաբթի օրը հաստատվել է վարակի 22 նոր դեպք (մարտի 16-ի առավոտյան Հայաստանում կորոնավիրուսը ախտորոշվել է 30 մարդու մոտ ):

Հայաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:

Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ գտնված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ: Վարակվածների ճնշող մեծամասնությունը, ներառյալ մեկ դպրոցական, Էջմիածնի բնակիչներ են: