Բավ է պառակտվել
23-04-2020 11:54

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1523

Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1523-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 659 քաղաքացի, փաստացի բուժվում է 840-ը,մահացել է 24 մարդ։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր կառավարության նիստի ժամանակ մանրամասներ փոխանցեց. - «Ունենք այս պահին ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով՝ մոտ 230 հոգի, արհեստական օդափոխության վրա՝ 5 հոգի, նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի էլի խրոնիկ բնածին հիվանդություն ծանր, բժիշկները ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել»:
«Մնացած մասով կարող եմ ասել, որ աճի տեմպը, ըստ էության, մոտավորապես նույնն է, եթե համեմատում ենք նոր դեպքերի թիվը բաժանած ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունը այնպիսին չէ, որ խոսենք, օրինակ, այլ տարբերակի անցնելու, երբ որ թեթև դեպքերը տանը կմնան, այսինքն՝ դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը՝ հյուրանոցային պայմաններում պահելու համար», - նշեց նախարարը: