Բավ է պառակտվել
21-04-2022 08:21

Ի՞նչ են բժիշկները խորհուրդ տալիս չանել 60 տարեկանից հետո՝ առողջությունը պահպանելու համար

Առողջության երկարատև պահպանման համար պետք է հետևել բժիշկների այս խորհուրդներին, որոնք բացատրում են, թե ինչ չպետք է անեն 60-ն անց մարդիկ։ Այս մասին գրում է «Մեդիք․ ֆորում»-ը։

Մի անտեսեք լսողության կորուստը։ Ձեր մտերիմները նկատե՞լ են, որ դուք չափազանց բարձր եք խոսում, կամ անընդհատ խնդրում եք կրկնել իրենց ասածը կամ ավելի բարձր խոսել: Մի անտեսեք այս փոփոխությունը, եթե այն սկսել է անհանգստացնել ձեզ, քանի որ լսողության կորուստը կարող է մարձրացնել դեմենցիայի վտանգը։ Երբ լսողությունը վատանում է, ուղեղը չի ստանում այն ​​ձայնային խթանները, որոնք անհրաժեշտ են առողջ մնալու համար, այնպես որ մի ծուլացեք և դիմեք բժշկի:

Մի սկսեք կամ մի շարունակեք ծխել: Ծխելը նույնպես մեծացնում է դեմենցիայի ռիսկը, քանի որ բորբոքային արձագանք է առաջացնում օրգանիզմում և ուղեղը սնուցող արնատար անոթներում:

Մի անտեսեք դեպրեսիայի նշանները։ Դեպրեսիան կամ հոգեկան առողջության այլ չբուժված երևույթներն, օրինակ՝ տագնապը, տարեց մարդկանց մոտ հաճախ կապված են իմացական գործընթացների անկման և դեմենցիայի հետ։

Եթե ​​ունեք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը, խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ.

Տրամադրության մշտական ​​անկում, դառնության զգացողություն, տխրություն:

Անկողնուց վեր կենալու հետ կապված խնդիրներ. արթնանալուց հետո մարդը երկար ժամանակ մնում է անկողնում։

Հետաքրքրության կորուստ նախկինում սիրված հոբբիների, զբաղմունքների նկատմամբ։ :

Քնի խանգարում․ ավելորդ քնկոտություն կամ անբավարար քուն:

Ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ, մշտական ​​​​ցրվածություն:

Ախորժակի խանգարում։

Մի մեկուսացեք հասարակությունից։ Ըստ բժիշկների՝ մեծանալով մենք հաճախ ավելի մեկուսացված ենք դառնում, ինչը մեծացնում է դեմենցիայի վտանգը: Մեր ուղեղին անհրաժեշտ է սոցիալական փոխազդեցություն՝ խթաններ ստանալու համար, ուստի հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը ձեզ ինչ-որ բան առաջարկի, մեկ անգամ էլ մտածեք նախքան «ոչ» ասելը:

Պահպանեք շարժունությունը։ Շարժումը և ֆիզիկական վարժությունները դրական ազդեցություն են ունենում մեր արյան անոթների և ուղեղի վրա, օգնում են նվազեցնել բորբոքումը: 65 տարեկանից հետո մարդիկ պետք է շաբաթական հինգ անգամ 30 րոպե չափավոր ֆիզիկական վարժություններ կատարեն՝ ուղեղի լավ առողջությունը պահպանելու համար: