Բավ է պառակտվել
03-02-2020 15:06

Դատարանում ներկայացվել է նախկին փոխնախարարին՝ Ռազմիկ Աբրահամյանի տված 3000 դոլարի տեսանյութը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու գործով դատական նիստը: Այս քրեական գործով անցնում է նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նախկին պաշտոնյան կաշառք է վերցել նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից։ Այսօրվա նիստում հետազոտվեցին գործի ընթացքում ձեռքբերված տեսանյութերը։ Սակայն դատարանի որոշմամբ լրագրողներին նկարահանելը ու ձայնագրելն
Ներկայացվեց տեսանյութ,որտեղ երևում էր, թե ինչպես է Արսեն Դավթյանը գրպանից հանում 3000 ԱՄՆ դոլարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։ Տեսանյութը գաղտնի նկարհանվել էր իրավապահների կողմից։ Լսելի էր ,որ Արսեն Դավթյանը իրավապահներին ասում է, թե չի իմացել,որ Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա: Իրավապահները հարցնում են թե ի՞նչ գումար է դա և որքա՞ն, Արսեն Դավթյանը պատասխանում է, որ տեղյակ չէ, իսկ ծրարը, ասում է, բացել է՝ պարզելու համար, թե ինչ է ներսում։
Նիստին ներկայացվող գործով առկա տեսանյութերի վերաբերյալ առարկություններ ու հայտարարություններ արեցին Դավթյանի պաշտպանները,ասելով,որ դատախազության կողմից արձանագրված տեսանյութերը կիսատ ու թերի են․
Թեև այս գործը չէր առնչվում երեխաների ապօրինի որդեգման գործին, որով ևս Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրված, դատարանի դահլիճում էին նաև նորածիններին կորցրած ծնողները: Նրանք եկել էին պահանջելու՝ Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումը: Մայրերից Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ Սփյուռքից 90 հոգի, ովքեր տուժել են Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած հաստատության գործողությունների հետևանքով, իրենց ստորագրություններն են ուղարկել: Հայաստանում գտնվող Աբրահամյանի գործողությունների հետևանքով տուժած մայրերը ևս պատրաստում են ստորագրահավաք կազմակերպել:
Ուղարկված փաստաթղթերը Հայկուհի Մկրտչյանը պետք է ներկայացնի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Մեր երեխաներին չտեսած մայրերի պայքարը չի դադարելու, բողոքող մայրերի արդեն 700 դիմում ուղարկել ենք թրաֆիքինգի բաժին, թեեւ միայն ես եմ տուժող ճանաչված: Նրանք էլ հույս ունեն, որ տուժող կճանաչվեն, եւ ամեն մանրուքը կբացահայտվի»:,–ասաց Հայկուհի Մկրտչյանը։

Նշենք,որ երկու մեղադրյալներն էլ գտնվում են ազատության մեջ՝ Արսեն Դավթյանը գրավի, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ չհեռանալու մասին ստորագրության դիմաց։ Արսեն Դավթյանն առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Դավթյանը համակարգում էր բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները:

 

 

Արմինե Գևորգյան