Բավ է պառակտվել
27-08-2016 14:22

10 մթերք, որոնք օգտակար են արյան բարձր ճնշման դեպքում (լուսանկարներ)

Ժամանակակից աշխարհում, ավելի ու ավելի շատ մարդիկ են տարբեր երկրներում բախվում բարձր արյան ճնշման խնդրի հետ: Ըստ տարբեր հաշվարկների, մոտ 25 - 40%  մարդիկ տառապում հիպերտոնիկ հիվանդությունից, մինչդեռ նրանց մեծ մասը միջին տարիքի և տարեց մարդիկ են:

Ներկայացնում ենք տասը մթերքներից բաղկացած  ցանկը, որոնք պետք է ներառվեն  յուրաքանչյուր հիպերտոնիկ հիվանդի ամենօրյա սննդակարգում:

1. Յուղազրկված կաթնաշոռը ամրացնում է սիրտը, լայնացնում անոթները, հանդիսանում կալիումի, կալցիումի, մագնեզիումի աղբյուր: Օրական հարկավոր է ուտել 100 գրամից ոչ քիչ կաթնաշոռ:

2. Բուլղարական կարմիր պղպեղը պարունակում է ռեկորդային քանակությամբ C վիտամին: Բարձր ճնշում ունեցողները պետք է այն ուտեն ամեն հնարավոր դեպքում: Օրական երկու թարմ պղպեղը լրացնում է C վիտամինի ամբողջ պահանջը:

3. Սաղմոնը հանդիսանում է օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր: Այն լավ է օգտագործել շաբաթը երեք անգամ 100-150 գրամ:

4. Վարսակի շիլան ճնշում ունեցողները պետք է ուտեն ամեն առավոտ: Այն պարունակում է բջջանյութ:

5. Դդմի սերմերը լրացնում են ցինկի պակասը և ազատում կաթվածից: Բավարար է օրական ուտել 20 գրամ:

6. Կակաոն բարելավում է անոթների վիճակը: Շաբաթական 1-2 բաժակը բավական է:

7. Ճարպազրկված կաթը պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, վիտամիններ: Օրական կարելի է խմել մինչև երեք բաժակ:

8. Դառը շոկոլադը ամրացնում է սրտամկանը: Այն պարունակում է հակաօքսիդիչներ և ընդունակ է ճնշումը իջեցնելու 5-10 միլիմետր: Սակայն այն չի կարելի շատ ուտել:

9. Նուշը իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն պարունակում է կալիում, մագնեզիում, վիտամին E:

10. Կանաչ թեյը կանոնավոր օգտագործման դեպքում լուծում է խոլեստերինային խցանումները և դանդաղեցնում օրգանիզմի ծերացումը: