Բավ է պառակտվել
21-02-2014 12:57

«Դեղերը, որոնք առանց դեղատոմսի պիտի վաճառվեն, շատ քիչ են». ԱՆ փոխնախարար

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Կառավարություն է ուղարկվել «Դեղերի մասին» նոր օրենքը, որով ոլորտում առկա մի շարք խնդիրներ են կարգավորվելու: «Կլինի դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկ, առանց դեղատոմսի դեղերը չեն կարողանա դուրս գրել և վաճառվել», -ասաց փոխնախարարը: «Հիմա էլ կան դեղեր, որ բացառապես պիտի դեղատոմսով վաճառվեն, ինչը սակայն չի պահպանվում: Դեղերը, որոնք առանց դեղատոմսի պիտի վաճառվեն, շատ քիչ են: Երբ հիվանդը դեղատոմսով գալիս է դեղատուն, իրեն վաճառողը հարցնում է՝ իսկ ձեզ այս դեղերն ասե՞լ են: Ինքը նպատակահարմար է գտնում ավելի շատ դեղեր վաճառել: Մարդը հնարավոր է համաձայնվի ձեռք բերել դեղեր, որն իր բժիշկը չի նշանակել:»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը:
Վերջիս նաև նկատեց, որ մարդիկ հաճախ բժշկի դիմելու փոխարեն գնում են դեղատներ, որտեղ հաճախ միջին մասնագիտական կրթությամբ մարդիկ են աշխատում:
«Պիտի կոչ անենք, դիմենք բնակչությանը և ասենք, որ հիմնական ծառայությունները, խորհրդատվություններն անվճար են: Իրենք ազատ են գնալու և ստանալու առողջապահական խորհրդատվություն, ճիշտը բժշկի դիմելն է»,- ասաց նա: