Բավ է պառակտվել
23-11-2017 15:20

Ապացուցվել է սուրճի դրական ազդեցությունն առողջության վրա

201 հետազոտությունների վիճակագրական վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ սուրճի չափավոր օգտագործումը ավելի մեծ հավանականությամբ օգուտ կբերի մարդու առողջությանը, և ոչ թե կվնասի դրան:
Գիտնականները պարզել են, որ օրական 3-4 գավաթ սուրճը նպաստում է վաղաժամ մահվան ռիսկի նվազեցմանը, և կանխում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի որոշ տեսակների, դիաբետի, լյարդի ֆունկցիայի խանգառման բերող հիվանդությունների առաջացումը: Միևնույն ժամանակ ըմպելիքը կարող է վնասակար լինել հղիության ընթացքում, այն կարող է նաև մեծացնել կոտրվածքների հավանականությունը կանանց մոտ:
Հետազոտողները խորհուրդ չեն տալիս հրվանդությունների կանխարգելման նպատակով մեծ քանակությամբ սուրճ խմել: Որոշ մարդկանց համար մեծ է կողմնակի ազդեցությունների առաջացման ռիսկը: Բացի այդ, սուրճի հետ մարդիկ սովորաբար օգտագործում են մեծ քանակությամբ շաքար և ճարպեր, ինչը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա: Չնայած դրան, ըմպելիքի չափավոր քանակը մարդկանց մեծամասնության համար անվտանգ է և կարող է առողջ սննդակարգի մաս համարվել: