Բավ է պառակտվել
11-03-2020 14:13

Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ հիվանդը շուտով կարող է դուրս գրվել հիվանդանոցից

Կորոնավիրուսով վարակված Հայաստանի միակ քաղաքացին կարող է մոտ օրերս դուրս գրվել հիվանդանոցից, ասել է չորեքշաբթի առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

“Առաջիկա օրերին նախատեսվում է անցկացնել երկրորդ թեստը, և եթե վիրուսը չհայտնաբերվի՝ նրան դուրս կգրեն հիվանդանոցից”, - ասել է Նիկողոսյանը:

Նա նշել է, որ այս պահին հիվանդն իրեն լավ է զգում, ինչպես և նրա հետ շփում ունեցած մյուս քաղաքացիները, որոնց մեկուսացրել են Ծաղկաձորում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում COVID-19-ի առաջին և ներկայումս միակ դեպքը գրանցվել է մարտի 1-ի գիշերը. փետրվարի 29-ին կնոջ հետ Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու կրկնակի թեստը եղել է դրական, ընդ որում, նրա կնոջ թեստի արդյունքը բացասական էր։ Հիվանդ քաղաքացու հետ շփման մեջ եղած 31 անձ մեկուսացվել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում: