Բավ է պառակտվել
09-01-2023 11:16

Հայաստանի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»

Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում սահմանվում է «համաճարակային ֆիլտր»։ Խոսքը դպրոցի շենքի մուտքի մոտ աշակերտների ջերմաչափման մասին է՝ առողջ երեխաներին հիվանդների հետ շփումից պաշտպանելու համար։
Մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում գրիպի և սուր շնչառական վարակների տարածումը կանխելու համար Հայաստանի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կներդրվի «համաճարակային ֆիլտր»։
ՀՀ կրթության նախարարությունից հայտնում են, որ այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով վերջին օրերին արձանագրված սուր շնչառական հիվանդությունների դեպքերի աճը և վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատություններին։

Հակահամաճարակային միջոցառումները կսկսվեն հունվարի 9-ից՝ 3-12-րդ դասարանների ձմեռային արձակուրդներից հետո առաջին ուսումնական օրը (առաջին և երկրորդ դասարանների աշակերտների համար տարվա երկրորդ կիսամյակը կսկսվի հունվարի 22-ին):