Բավ է պառակտվել
28-03-2020 19:57

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երկու հիվանդ, 13 պացիենտ գտնվում է ծանր վիճակում

Մարտի 28-ի ժամը 19։30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երկու հիվանդ։ Նրանց կրկնակի թեստը եղել է բացասական։ Այդ մասին տեղեկացվում է Միասնական տեղեկատվական կենտրոնի կայքում։

“Ներկայումս ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն է ստանում թոքաբորբով 13 մարդ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, երկուսինը՝ ծանր (հարաբերական կայուն), մնացած ինն կայուն ծանր վիճակում է”,- նշվում է հաղորդագրությունում։

Մարտի 28-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է COVID-19-ով վարակվածության 372 դեպք։ Ապաքինվել է 30 մարդ, մեկ հիվանդ մահացել է։