Բավ է պառակտվել
13-05-2020 12:18

«Եթե այս տեմպերով գնանք, ստիպված կլինենք նորից սահմանափակումներ մտցնել». Փաշինյան (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ վերջին օրերին հրապարակված թվերը խնդրահարույց են, կարծես թե կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում:
Նա նշել է, որ սահմանափակումների մեղմացումը ենթադրում է յուրաքանչյուրի կողմից ավելի մեծ պատասխանատվություն, սահմանված կանոների պահպանում: « Ցավով պետք է նշեմ, որ կորոնավիրուսի ճգնաժամը մեր հանրային ուշադրությունից դուրս է մնում, և մենք պրոբլեմների առաջ ենք կանգնում: Եթե ներկա տեմպերով հիվանդների թիվն աճի, մենք ստիպված կլինենք գնալ նոր սահմանափակումների»,- ասել է վարչապետը:
Վերջինս նշել է, որ այսօր փողոցներում տեսնում է իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ զրուցող մարդկանց, և սա մեծ խնդիր է։
«Այս տեմպերով մենք կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել», - հայտարարեց Փաշինյանը։
Իսկ եթե հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, ապա ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների։
«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը 1 տարի մեր կողքին է լինելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ։ Բայց դա չի նշանակում՝ առանց կաշկանդվածության վարակվել, առանց կաշկանդվածության վարակել։ Եթե այս տեմպերով գնանք և նոր հիվանդացությունների դեպքերն այս տեմպերով գնան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների», - հայտարարեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ սահմանափակումների նպատակն այն է, որ հանկարծ չլինի այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց բուժօգնության։
Անդրադառնալով կառավարության` կորոնավիորւսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին` Փաշինյանը նշեց, որ արդեն իսկ 73 մլրդ դրամ է բաշխվել և 1.1 մլն քաղաքացի է օգտվել դրանցից։

 

 

Արմինե Գևորգյան