Բավ է պառակտվել
04-03-2020 14:52

Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսով հիվանդի և մեկուսացված քաղաքացիների առողջական վիճակը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեի հետ՝ քննարկելու երկու երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

“Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ”- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Թորոսյանն իր կողմից ներկայացրել է մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները:

“Մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատիվ երկկողմանի կապը թե' նախարարների և թե' երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ: Մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում ”,- հավելել է նա։

Մարտի 1-ի գիշերը Հայաստանում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը. փետրվարի 28-ին Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու երկրորդ թեստի արդյունքը եղել է դրական։ Նրա հետ շփում ունեցած շուրջ 30 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում: