Բավ է պառակտվել
24-02-2020 21:53

ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի բռնկումը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի

Չինաստանում մահացու կորոնավիրուսի բռնկումը համաճարակ է, բայց առկա է համաշխարհային համաճարակի՝ պանդեմիայի վերածվելու սպառնալիքը (Պանդեմիա՝ վարակիչ հիվանդությունների խիստ տարածում ողջ երկրում, սահմանակից պետությունների տարածքում, երբեմն՝ աշխարհի բազմաթիվ երկրներում, խմբ)։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը Ժնևում կայացած մամլո ասուլիսին։

- Այս պահին “պանդեմիա” հասկացության օգտագործումը հակասում է փաստերին, բայց, իհարկե, իրավիճակը պետք է վախ ներշնչի”, - ասել է ԱՀԿ ղեկավարը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է աշխարհի տարբեր մասերում “համաճարակի” մասին, որը “պանդեմիայի” վերածվելու հեռանկար ունի։

Հիշեցնենք, որ անցած օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 150 մարդ: Այսպիսով, երկրում հիվանդության զոհերի ընդհանուր թիվը կազմել է 2592 մարդ: Միևնույն ժամանակ, նույն օրը առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 1846 հիվանդ։ Երկրում վարակվածների թիվն աճել է 409 մարդով ՝ հասնելով 77 150-ի: