Բավ է պառակտվել
03-03-2020 21:20

ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ կորոնավիրուսից մահացության դեպքերն ավելի շատ են, քան սեզոնային գրիպից

Նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացությունների տոկոսը կազմում է 3,4%, ինչը զգալիորեն բարձր է սեզոնային գրիպի մահացության մակարդակից, որը 1%-ից պակաս է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

“Աշխարհում մահացել է COVID-19-ով վարակվածների մոտ 3,4%-ը: Համեմատության համար, սեզոնային գրիպի հետևանքով մահանում է վարակվածների 1% -ից պակասը”, - մեջբերել է ԱՀԿ-ն թվիթերյան իր էջում կազմակերպության ղեկավարի խոսքերը։

“Բացի այդ, մենք ունենք սեզոնային գրիպի [բուժման համար] պատվաստանյութեր և դեղամիջոցներ իսկ COVID-19-ի համար պատվաստանյութեր և հատուկ բուժում այս պահին չկա: Այնուամենայնիվ, ներկայումս ընթացքի մեջ են դեղանյութերի կլինիկական փորձարկումները, մշակվում է 20-ից ավելի պատվաստանյութ”, - հավելել է Գեբրեյեսուսը