Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում արդեն մի քանի օր է ինչ խմելու ջուր չկա, տեղեկացնում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Վերջին օրերին էլեկտրաէներգիայի հարցը մասամբ լուծվել է, սակայն ջրի պակասը շարունակում է խնդրահարույց մնալ։
Բարեբախտաբար, Հալեպի հայկական մի շարք կառույցներում, եկեղեցիներում և մզկիթներում նման օրեր կանխատեսելով ջրհորներ են փորվել։ Հենց այդտեղից էլ երեկ առավոտից ջուր է մատակարարվել բնակչությանը։
Նոր գյուղ և Սուլեյմանիե շրջանի հայկական ակումբների տղաները լծվել են աշխատանքի և ջուր են մատակարարել յուրաքանչյուրն իր շրջանի հայ և արաբ բնակչությանը։
Հալեպում վերջին օրերին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հիշեցնենք, որ երեկ ողջ քաղաքը ցնցվել էր հյուրանոցի պատմական շենքի պայթյունի հետևանքով։
Բավ է պառակտվել