Բավ է պառակտվել
28-02-2020 21:58

Թեհրանից Երևան է ժամանել ՀՀ ևս 82 քաղաքացի։ Նրանց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվել

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Թեհրանից Երևան է ժամանել հերթական, և, ըստ երևույթին, վերջին ինքնաթիռը ՀՀ 82 քաղաքացիով։

Իրանում COVID-19 կորոնավիրուսի բռնկման արդյունքում հաստատվել է վարակման 388 դեպք, որից առնվազն 34-ը՝ մահվան ելքով։

“Նրանց կրկին ուղեկցել է մեր մասնագետը, ով դեռևս Թեհրանից հետևում էր ուղևորների առողջական վիճակին և օբյեկտիվ ախտանշաններին”,- գրել է ֆեյսբուքյան իր էջում նախարարը։

Թորոսյանը նշել է, որ ուղևորներից ոչ մեկի մոտ չի նկատվել բարձր ջերմություն կամ շնչառական վարակի այլ ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ”,- ասել է նախարարը։

Ըստ նրա, մինչ լօրս կատարվել է արդեն 108 լաբորատոր թեստ, բոլորը եղել են բացասական։