Բավ է պառակտվել
11-07-2019 13:32

Իսրայելը Հայաստանին առաջարկել է համագործակցել առողջապահության ոլորտում

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Հայաստանում Իսրայելի Արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հինգշաբթի հանդիպման ընթացքում քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամլո ծառայությունը, դեսպանը ներկայացրել է համագործակցության մի շարք հարցեր, որոնք կարելի է իրագործել Իսրայելի հետ փորձի փոխանակման միջոցով։

Կողմերը քննարկել են նաև երեխաների վերականգնման ոլորտում համագործակցության, Իսրայելում ուսուցման ֆինանսավորման աղբյուրների և զանգվածային արտակարգ իրավիճակների դեպքերի համար համատեղ ծրագրեր սկսելու վերաբերյալ հարցեր:

Բելոցերկովսկին նշել է, որ ծրագրերի համատեղ իրագործումը մեծապես կնպաստի Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացմանը նշված ուղղություններով և կօգնի ստեղծել փոխշահավետ համագործակցային կապեր:

Հանդիպմանը Բելոցերկովսկուն ուղեկցել է Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։