Բավ է պառակտվել
30-12-2015 10:42

Ինչպե՞ս խուսափել տոներին թունավորւմներից ու ավելորդ քաշից

Տոների ընթացքում և մասնավորապես՝ Ամանորին կարևորագույն հարց է առատ ու ճոխ սեղանից գրագետ օգտվելը: Պարզից էլ պարզ է, որ սխալմունքը հղի է տարաբնույթ բարդություններով ու տհաճություններով: Gisher.news-ն կարևորելով իր ընթերցողների առողջությունը բժիշկ-սննդաբան Հասմիկ Աբովյանից հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է տոները հիվանդանոցում չդիմավորել ու չանցկացնել. «Նախ պետք մինչ ինչ որ բան ուտելը համոզվել այդ մթերքի թարմ լինելու մեջ: Պետք չէ մեծ չափաբաժնով պատրասել ու երկար ժամանակ պահել սառնարանում»: Սննդաբանը նաև հորդորեց, աղցանները մայոնեզով կամ թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ.  «Միարժամանակ պետք չէ կերակուրն ուտելուց հետո թողնել սեղանին, սա հնարավորություն է տալիս ոչ միայն մթերքը պահպանել, այլ նաև խուսափել երկար ժամանակ սեղանի շուրջ նստելիս ավելորդ և անտեղի չափաբաժիններ ընդունելուց»,-ասաց բժշկուհին:  Հասմիկ Աբովյանի՝ խոսքով պետք ուտել շատ փոքր քանակությամբ և չխառնել սննդատեսակները: «Հնարավորինս խուսափեկ խաղցած մանլուց, քաղցրավենիքները փոխարինել չրերով, օրվա հիմնական ռացիոնն օգտագործել մինչև 18.00-ն, եթե կա գիրանալու հակում, ապա մրգերի օգտագործումը ավարտել մինչև 16.00-ն»,-մանրամասնեց դիետոլոգը: Բժշկուհին ուշադրություն հրավիրեց մի շատ տարածված կարծիքի վրա, ըստ որի ալկոհոլի հետ պետք է մեծ քանակությամբ ճարպոտ սնունդ օգտգործել. «Սա մեծագույն սխալ է: Ինքնին ճարպոտ սնունդը շատ վնասակար և եթե սա համադրում ենք խմիչքի հետ, ապա մեր օրգանիզը լուրջ փորձության ենք ենթարկում»,-ընդգծեց սննդաբանն ու խորհուրդ տվեց շատ ջուր խմել, ուտել երբ քաղց ենք զգում, այլ ոչ թե երբ հյուրասիրում են և տոները չասոցացնել ուտելու հետ:

Տաթև Առաքլեյան