Բավ է պառակտվել
30-06-2020 18:13

ՀՀ–ում տնային պայմաններում ինչպե՞ս է իրականացվում կորոնավիրուսով հիվանդների բուժումը․

Կորոնավիրուսով վարակված հիվանդները, որոնք ինքնամեկուսացված են և չունեն գանգատներ, նրանց որևէ բուժում չի նշանակվում, նրանք դեղ չեն խմում։ Միայն ամեն օր պետք է չափեն ջերմությունը, տեղեկացնեն շնչառության վիճակի մասին։ Իսկ վիճակի փոփոխության մասին անպայման պետք է զանգով կամ տեսազանգով տեղեկացնեն ընտանեկան բժշկին։

Առողջապահության նախարարության խորհրդատու, «Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոնի» բժիշկ Սամվել Հայրումյանի ասում է թե որ դեպքում պետք է հիվանդանոց ուղեգրվի։
«Եթե մինչև 38 աստիճան ջերմությունը, շնչարգելությունը, հևոցը ընդհանուր նշաններ են, որոնք բնորոշ են վիրուսային հիվանդություններին։ Բայց, եթե կան ուղեկցող հիվանդություններ, արդեն տվյալ ախտանիշների դեպքում վիրուսակիրն ուղեգրվում է ստացիոնար բուժման» ։
Հայրումյանն ասում է, որ եթե պացիենտի թեստի պատասխանը դրական է, բայց հիվանդությունը ընթանում է անսիպտոմ, բուժումը որպես այդպիսին իրականացվում է տնային պայմաններում։ Իսկ Եթե հիվանդը մի թեթև հազում է, ապա նա խմում է հակահազային որևէ միջոց, եթե ջերմությունն է բարձրացել ապա ջերմ իջեցնող ։
Մյուս խումբը այն պացիենտներ ն են, ովքեր չունեն թթվածնային քաղց, բայց առկա է թոքրաբորբ։
«Այս անձանց բուժումն էլ դարձյալ իրականացվում է տանը ընտանեկան բժիշկն է հսկում ամբողջ պրոցեսը։Նրանք պետք ամեն օր զանգեն ու ներկայացնեն իրենց վիճակը։»
Նշենք,որ բուժումը տնային պայմաններում իրականացվելու դեպքում բոլոր դեղերը գնվում է հիվանդի կողմից՝ եթե տվյալ հիվանդը որևէ սոցիալական խմբում ներառված չէ։ Օրինակ չունի հաշմանդամության կարգ, կամ նպաստառու չէ և այլն։
Հայրումյանն ասում է, որ ստացել ենք նախարության կողմից գրություն, որտեղ պետք է պահանջարկ ներկայացնեն, թե որքան նման հիվանդներ կարող են լինել ։
«Մոտ ժամանակներս կարծում եմ բաշխում կկատարվի ու այդ դեպքում բոլորին կտրամադրվի հակաբակտերիալ դեղեր։ Դրա համար կազմվել է արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման ուղեցույց, ըստ որի խորհուրդ է տրվում նշանակում կատարել միայն բերանային ընդունման դեղամիջոցներ», ասում է Հայրումյանը։
Նշենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 415 նոր դեպք, 751 –ը առողջացել են, 14-ը մահացել ։

 

 

Արմինե Գևորգյան