Բավ է պառակտվել
12-11-2019 19:48

Որ սննդամթերքն է քողարկվում “առողջ” անվան ներքո

Դեռևս վերջերս ճարպերով հարուստ սննդամթերքը գտնվում էր non grata կարգավիճակում, իսկ հյութերն ու սմուզին համարվում էին առողջ սննդակարգի բաղկացուցիչ մաս: Հիմա ճիշտ հակառակն է: Նույն իրավիճակն է 100 տոկոսով օգտակար համարվող շատ մթերքների դեպքում։

Բուսական չիպսեր


Կալորիականությունը` 60-ից 80 կկալ / 100 գ

Գազարի ու ճակնդեղի չիպսերը, որոնք ներկայացնում են որպես կարտոֆիլի չիպսերի առողջ այլընտրանք և խորհուրդ են տալիս օգտագործել որպես առողջ խորտիկ կերակուր ընդունելու միջակայքում, քիչ կալորիական են, ինչի շնորհիվ գրավում են առողջ ապրելակերպի կողմնակիցներին: Սակայն խնդիրն այլ բանում է․ նույնիսկ եթե դրանք պատրաստեք ինքներդ ջեռոցում, ջերմային մշակման հետևանքով դրանք կկորցնեն իրենց դրական հատկությունները: Ավելին, հայտնի է, որ օսլա պարունակող մթերքը 120°C-ից բարձր ջերմաստիճանում արագ տաքացնելու ժամանակ ձևավորվում է ակրիլամիդ կոչվող մի նյութ, որն, ըստ գիտնականների, քաղցկեղածին է: Նման խորտիկներ արտադրողների նկատմամբ վստահությունն ավելի է նվազում, մասնավորապես, բաղադրության մեջ շաքարի ավելացման պատճառով:

Գրանոլա


Կալորիականությունը՝ սկսած 350 կկալ / 100 գ

Մյուսլիների հիմնական բաղադրիչը վարսակի փաթիլներն են: Բայց շատ արտադրողների մոտ արդեն երկրորդ տեղում շաքարն է, իսկ սա նշանակում է, որ դրա պարունակությունը մեծ է։ Գրանոլան “ածխաջրածնային ռումբ” է դառնում նաև մեղրով պատելու և մեծ քանակով չորացրած մրգեր ավելացնելու հետևանքով։ Ինչպես և շատ այլ օգտակար մթերք, վերջիններս նույնպես խորհուրդ են տալիս չափավոր օգտագործել։ Սակայն գրանոլայում դրանք կարող են կազմել բաղադրիչների ընդհանուր քանակի մինչև կեսը։ Սա բավական է, որ արտադրանքի էներգետիկ արժեքի ցուցանիշները կտրուկ բարձրանան․ նախաճաշին գրանոլա օգտագործելով դժվար կլինի նիհարել (եթե կա նման նպատակ)։

Ագավայի օշարակ

Կալորիականությունը՝ շուրջ 310կկալ/100մլ

Այն ժամանակից ի վեր, ինչ շաքարն “օրենքից դուրս է” հայտնվել՝ տարածում են ստացել դրա բնական փոխարինիչներն, օրինակ՝ ագավայի օշարակն։ Այն գովեստի է արժանանում ավելի ցածր գլիկեմիկ ինդեքսի և մի փոքր ավելի ցածր կալորիականության համար, քան սովորական շաքարը (վերջինիս դեպքում՝ մոտ 380 կկալ): Ավելին, այն բաղկացած է հիմնականում ֆրուկտոզայից, որը 1,5 անգամ ավելի քաղցր է, քան սախարոզան և 3 անգամ ՝ քան գլյուկոզան։ Այս պատճառով համարվում է, որ այն կարելի է օգտագործել ավելի փոքր քանակությամբ և ավելի մեծ արդյունավետությամբ։ Սակայն դրա բնական լինելն, ինչի շնորհիվ այն իբր ավելի անվնաս է, ընդհակառակն, ընկալվում է որպես ավելի շատ օշարակ ավելացնելու թույլտվություն: Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնում. բանն այն է, որ ֆրուկտոզան չի առաջացնում արյան շաքարի մակարդակի ցատկ (սա դրական է), բայց փոխարենն ուղղակիորեն անցնում է լյարդ և մեծ ծանրաբեռնվածություն առաջացնում լյարդի վրա՝ պարբերաբար մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում: Իսկ լյարդի աշխատանքի խափանումը հանգեցնում է առողջության համար շատ տհաճ և նույնիսկ վտանգավոր հետևանքների, ներառյալ նյութափոխանակության համախտանիշը: Դրա պատճառով ագավայի նեկտարը պետք է առնվազն ավելի շրջահայացորեն օգտագործել։

Բուսական կաթ

Կալորիականությունը` սկսած 55 կկալ / 100 գ

Ինչպես պարզեցինք փորձագետի՝ World Class բժիշկ սննդաբանի հետ, կովի կաթին ներկայացվող մեղադրանքներից շատերը զուրկ են իրոք լուրջ հիմնավորումներց, իսկ երբեմն էլ ամբողջովին կեղծ են: Բայց եթե միևնույն է նախընտրում եք բուսական ծագման կաթն՝ ընտրեք ըմպելիք առանց հավելումների` վանիլային կամ շոկոլադե համով․ հանուն դրա արտադրողները ստիպված են շաքար ավելացնել բաղադրության մեջ և բարձրացնել կալորիականությունը: Բացի այդ, պետք է հասկանալ, որ, օրինակ, մի բաժակ վարսակի կաթը չի լինի այնքան օգտակար, որքան մեկ ափսե վարսակի շիլան, որը պահպանում է սննդային մանրաթելերը:

Կոկոսի ալյուր


Կալորիականությունը՝ մոտ 460 կկալ / 100 գ

Մեկ այլ այլընտրանքային արտադրանք, սրանով փոխարինում են սովորական ցորենի ալյուրն, օրինակ ՝ սնձանազերծ (безглютеновая) սննդակարգի ժամանակ: Երբ տարածում ստացավ բուսական, այդ թվում՝ կոկոսի կաթն, ուշադրություն դարձվեց նաև այս ընկույզից ստացվող ալյուրի վրա: Շատերն այն դիետիկ սննդամթերք են համարում, մինչդեռ դրա կալորիականությունը բավականին բարձր է։ Պատճառը ճարպի բարձր պարունակությունն է․ 16 գ կոկոսի ալյուրի մեջ՝ ցորենի ալյուրի 1 գ դիմաց: Սա չի բացառում այս ալյուրի օգտակար հատկությունները (այն հարուստ է դիետիկ մանրաթելով, վիտամիններով և օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութերով), բայց դրա քանակը միշտ պետք է վերահսկվի սնունդ պատրաստելիս:

Բրինձի խրթխրթան հացիկ

Կալորիականությունը `միջինը 350 կկալ / 100 գ

Շատերի համար սա “առողջ” խորտիկ է․պիտակներում շեշտվում է, որ դրանք հարուստ են դիետիկ մանրաթելերով և վիտամիններով: Միևնույն ժամանակ, խրթխրթան հացը հարուստ է կալորիաներով, որոնց մեծ մասն ապահովում են ածխաջրերը: Այս իմաստով, “ամենավտանգավորը” մրգա-հատապտղային համերով այս հացիկներն են, քանի որ դրանց բաղադրության մեջ ավելանում է ֆրուկտողան, ընդ որում՝ առաջին դիրքերում, անմիջապես ցորենից և բրնձից հետո։ Նման հացիկների 100 գ պարունակում է ավելի քան 60 գ ածխաջրեր, և դրա համար մեղավոր է նաև շաքարը: Երբ քաղցն իրեն զգացնել է տալիս, նման ապրանքատեսակ ձեռք բերելուց առաջ ավելի լավ է մտածել, արդյոք կստանաք ակնկալվող օգուտը:

Սմուզի բոուլեր

Կալորիականությունը՝ սկսած 400 կկալ / 100 գ

Մրգեր, հատապտուղներ, ընդեղեն, հացահատիկ՝ պատված յոգուրտով, սերուցքային պանրով կամ սմուզիով․ ամեն ինչ համեղ է, բնական, և մեր ընդհանուր պատկերացումներով՝ օգտակարը մեկ ափսեում։ Բաղադրիչներն օգտակար են թե առանձին, թե միասին։ Սակայն դրանց համադրությամբ ուտեստը շատ կալորիական է դառնում։ Արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացումն անխուսափելի է։ Առողջ սնունդից այն վերածվում է ածխաջրածնային աղանդերի, որն ավելի շուտ ճարպակալման կհանգեցնի։ Նրանց համար, ովքեր ձգտում են պահպանել քաշը կամ նիհարել, ավելի ռացիոնալ է գնել առանց հավելումներ հունական յոգուրտը և ավելացնել մի գդալ միրգ, հատապտուղ կամ ընդեղեն․ չափաբաժինը չպետք է լինի շատ մեծ:

Պրոտեինային թխվածքաբլիթներ և բատոնչիկներ

Կալորիականությունը` սկսած 350 կկալ / 100 գ

Սպիտակուցային սնեկերն այն ապրանքներից են, որոնք չի կարելի գնել առանց նայելու. Եթե ցանկանում եք որևէ օգտակար բան ստանալ խորտիկից, պետք է բաղադրությունը ուշադիր ուսումնասիրել: Ճիշտ է, իրականությունն այն է, որ սպիտակուցային իզոլյատի հիման վրա պատրաստված բատոնչիկները հազվադեպ են “հոգում” մեր առողջության մասին: Ամենից հաճախ դրանցում առկա է շաքարի օշարակ, որն անհրաժեշտ է ոչ միայն ավելի հաճելի համի, այլև բոլոր բաղադրիչները միաձուլելու համար, իսկ “առանց շաքարի” մակնշմամբ բարերի մեջ օգտագործվում է շաքարի փոխարինիչ: Բաղադրիչների ցանկում նշվում են նաև կակաոյի կամ արմավենու յուղ, որոնց հիման վրա պատրաստվում է շոկոլադե ջնարակը։ Արդյունքում, նման արտադրանքի սպիտակուցային դրական հատկություններն ի չիք են դառնում այն “դատարկ” կալորիաներով հագեցնող պարզ ածխաջրերի պատճառով։