Բավ է պառակտվել
12-06-2020 15:26

Որ երկրներն են օգնության ձեռք մեկնել ՀՀ –ին

«Նման բան չկա, դա հերթական միֆ է»,- այսպես արձագանքեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարցին, թե արդյոք հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը չի հանգեցնում առողջական խնդիրների:
«Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չէ խոսքը: Բայց սովորական քաղաքացիների մոտ դա թթվածնային քաղցի չի բերում, քանի որ թթվածինը միևնույնն է դիմակով անցնում է թոքեր»,- ասաց նա։
Հարցին, թե երբ կարո՞ղ են խոսել վիրուսի նահանջի մասին, Արսեն Թորոսյանը նշեց, որ կանխատեսումներն անելն անշնորհակալ գործ է։
Դիտարկմանը, թե որոշ գնահատականներով, աշնանը հնարավոր է կորոնավիրուսի անկում լինի, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց՝ պետք է տխրեցնի, քանի որ բոլոր սուր շնչառական վարակներն աշնանն ակտիվանում են։
Նրա խոսքով, նույնիսկ վարակը հաղթահարած երկրների մոտ ձմեռային սեզոնին կորոնավիրուսի տարածման վտանգը մնում է։
Նախարարը խոսեց նաև այն հիվանդանոցների մասին, որոնք պատրաստ են տրամադրելու մահճակալներ,բայց նախարարությունը նրանց հետ չի համագործակցում։ Մասնավորապես սեփական ամբիացիաների պատճառով հրաժարվել է Թիվ 1 և «Նաիրի» ԲԿ-ների հետ, համագործակցությունից։
«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալի մեջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։ Ոչ մի անձնական ամբիցիա չկա և չի կարող լինել, և ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքներին համապատասխան և այդ սկզբունքները միշտ լինելու են։ Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ, քանի որ սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային և բուժական, որովհետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, զբաղվում է բազմաթիվ այլ հիվանդություններով ևս»։
Դիտարկմանը, թե խոսքն ընդամենը 10 մահճակալի մասի՞ն է եղել, Արսեն Թորոսյանն ասաց. «Մրջյունը փիղ է դարձել, խոսքը ձեր նշած Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մասին է, իսկ «Նաիրի»-ի համար որոշում է կայացվել, որ ընդհանրապես չի մասնակցի կորոնավիրուսային հիվանդության բուժմանը։ Դա ճիշտ որոշում է և այն ուժի մեջ է»։
Անդրադառնալով այլ երկրներից օգնություն ստանալուն՝ Թորոսյանը տեղեկացրեց,որ վաղը հատուկ չվերթով Ֆրանսիայից բժիշկներ են գալու ՀՀ, Լիտվայի կառավարությունն է պատրաստ օգնել, նրանք էլ հավանաբար հաջորդ շաբաթ կայցելեն, կան նաև ՌԴ-ից ցանկություն հայտնած մոտ 50 բժիշկներ, որոնք կգան և տեղում կաշխատեն մի քանի շաբաթ։

 

 

Արմինե Գևորգյան