Բավ է պառակտվել
08-07-2021 20:34

Հայաստանում նախատեսվում է երկարաձգել կարանտինը

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանի առողջապահության նախարարությունը նախատեսում է ներկայացնել երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ առաջարկություն: Այս տեղեկատվությունը գործակալությանը հաստատեց նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:

COVID-19 համաճարակի պատճառով Հայաստանում սահմանված կարանտինի ժամկետը լրանում է 2021 թվականի հուլիսի 11-ին:

Հարցին, թե ե՞րբ է առաջարկը ներկայացնելու կառավարություն, և որքանով է նախատեսվում երկարաձգել կարանտինը, Խաչատրյանը նշեց, որ այդ հարցերը քննարկման փուլում են:

«Առաջարկը ներկայացնելուն պես առողջապահության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ», - հավաստիացրեց մամուլի քարտուղարը: