Բավ է պառակտվել
24-05-2021 13:45

COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութն արդեն հասանելի է Երևանի պոլիկլինիկաներում

Չինական «Սինովակ» հակակորոնավիրուսային պատվաստանյութն արդեն հասանելի է Երևանի պոլիկլինիկաներում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում։

Նշվում է, որ այսօրվանից Հայաստանի քաղաքացիները «ԱստրաԶենեկայից» և «Սպուտնիկ-Վի»-ից բացի կարող են պատվաստվել նաև չինական «Սինովակ» պատվաստանյութով։

ԱՆ տվյալներով պատավաստումների մեկնարկից ի վեր մայիսի 23-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է 26562 պատվաստում։ Պատվաստումն իրականացվում է պոլիկլինիկաներում ամեն օր, այդ թվում նաև հանգստյան օրերին ժամը 10։։00-16։00՝ կամավորության սկզբունքով։ Գործում էեն նաև պատվաստման շարժական կետեր։

Պատվաստումը Հայաստանում։

Լայնածավալ պատվաստման գործընթացը մեկնարկել է Հայաստանում ապրիլի 13-ից։ Մինչև տարվա վերջ նախատեսվում է պատվաստել շուրջ 700 հազ, բնակչի։ Մարտի 28-ից Հայաստան է ներմուծվել երեք տեսակի պատվաստանյութ․ «ԱստրաԶենեկա» (Բրիտանիա) «Սպուտնիկ-Վի» (Ռուսաստան) և «Սինովակ» (Չինաստան), առաջիկայում սպասվում են նոր խմբաքանակներ։

Պատվաստումներն անվճար են, կամավորության սկզբունքով 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիենրի, ինչպես նաև Հայաստանում բնակվող օտարերկրացիների համար։