Բավ է պառակտվել
01-06-2022 19:45

Սուրճը կարող է 30 տոկոսով նվազեցնել մահվան ռիսկը․ հետազոտություն

Սուրճի օգտագործումը կյանքը երկարաձգելու մատչելի միջոց է։ Գիտնականները նշում են, որ օրական մի քանի բաժակը կարող է արդյունավետորեն նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը։ Այս մասին գրում է «Medik.forum»-ը։

Վերջին փաստերը վկայում են, որ սուրճը կարող է երկարատև կյանքի բանալին լինել: Ավելի քան 170,000 մարդու մասնակցությամբ նոր ուսումնասիրությունը ցույց է տվել.

Մարդիկ, ովքեր օրական երկու-չորս բաժակ սուրճ են խմում, բոլոր պատճառներով մահանալու ավելի քիչ ռիսկ ունեն:

Պարզվել է, որ սուրճն ազդում է գեների գործունեության վրա էպիգենետիկ փոփոխությունների միջոցով: Ըմպելիքի հիմնական տարրը քլորոգենաթթուն է՝ հակաօքսիդանտ, որը պաշտպանում է օքսիդատիվ սթրեսից, որը քրոնիկական հիվանդությունների հիմնական գործոնն է: Այն ի վիճակի է արգելակել ալֆա-գլյուկոզիդազ ֆերմենտը, որը պատասխանատու է ածխաջրերի քայքայման համար և սահմանափակում է գլյուկոզայի կլանումը մարսողության ընթացքում։ Այսպիսով, սուրճն օգնում է նվազեցնել արյան շաքարի մակարդակը։

Դրա բաղադրիչները նաև բարձրացնում են տրամադրությունը, նպաստում են առողջացմանը որոշ վարակների դեպքում, մեծացնում են պաշտպանությունը որոշ նեյրոդեգեներատիվ հիվանդություններից և լյարդի խնդիրներից: Գուանդուն նահանգի Հարավային բժշկական համալսարանի հանրային առողջության դպրոցի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ կանոնավոր սուրճ օգտագործողների շրջանում որևէ պատճառով, սրտի հիվանդությունից և քաղցկեղից մահանալու ռիսկը զգալիորեն ավելի ցածր է սուրճ չօգտագործողների համեմատ։

Գիտնականները եզրակացրել են, որ ըմպելիքը կարող է 30 տոկոսով նվազեցնել մահվան ռիսկը։ Annals of Internal Medicine ամսագրի արված հրապարակման մեջ նրանք նշել են, որ նախկին դիտական հետազոտությունները նույնպես մատնանշել են սուրճի օգտագործման և մահվան ռիսկի նվազեցման միջև կապը:

Միաժամանակ որոշ հետազոտողներ խորհուրդ են տալիս զգույշ լինել սուրճի ըմպելիքներին շաքար ավելացնելիս։

Պետք է հիշել նաև, որ կոֆեինը բնական խթանիչ է, և չափից ավելի օգտագործումը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Օրական 10 գրամից բարձր չափաբաժինով սուրճը կարող է արագ թունավոր դառնալ, հանգեցնել սրտի զարկերի հաճախականության բարձրացման: Բացի այդ, կոֆեինի ավելցուկը կարող է երկարատև առողջական բարդություններ առաջացնել՝ կապված պտղաբերության, արյան ճնշման և ոսկորներում կալցիումի յուրացման հետ: Սուրճը չարաշահելը վնասակար է: