Բավ է պառակտվել
05-05-2020 11:00

ՀՀ –ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2619

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 112-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2619-ի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 պացիենտ:
Ապաքինվել է 1111 մարդ, այս պահին բուժվում է 1462-ը:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 40 դեպք կա և մահվան 6 անուղղակի դեպք:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ մահացած պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Բացի այդ, նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: